Գլխավոր Լուրեր ՍոցՑանցային Եթե վարչապետին թույլ տվեցինք հրաժարական տալ՝ մենք կանգնելու ենք ոչ միայն հեղափոխությունը,...

Եթե վարչապետին թույլ տվեցինք հրաժարական տալ՝ մենք կանգնելու ենք ոչ միայն հեղափոխությունը, այլև Հայաստանը կորցնելու վտանգի առջև. Հ. Մարտիրոսյան

3027
0

Եթե վարչապետին թույլ տվեցինք հրաժարական տալ՝ մենք կանգնելու ենք ոչ միայն հեղափոխությունը, այլև Հայաստանը կորցնելու վտանգի առջև: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

«Եթե նման իրավիճակ ստեղծվի ու հակահեղափոխական, հակապետական ուժերը ռևանշ արձանագրեն՝ արյուն է թափվելու. շատ արյուն:

Վարչապետի պաշտոնը Նիկոլ Փաշինյանին չի պատկանում, որպեսզի նա իրավունք ունենա ըստ իր հայեցողության՝ հրաժարական տալ: Փաշինյանին աշխատելու գործուղել է ժողովուրդը, և ժողովուրդը նրան թույլ չի տալիս վայր դնել իրեն հանձնված մանդատը: Ժողովուրդը դեմ է նրա հրաժարականին և պահանջում է չգնալ չարդարացված ռիսկի:

Վարչապետի հրաժարականով ճակատագիրն է խաղադրույք դառնալու: Դրա իրավունքը մենք չունենք:

Արտահայտե՛ք ձեր բողոքը: Այսօր կարևորագույն խնդիրը դա է:

Վարչապետը պարտավոր է վարչապետ մնալ»,-գրել է քաղաքագետը:

Նոր տեսանյութ.