Նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել, որ այլևս չի բնակվելու կառավարական ամառանոցում և ողջամիտ ժամկետում դուրս կգա այդ տարածքից՝ տեղափոխվելով այլ առանձնատուն: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է Ս.Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը:
Նա նշել է, որ Սերժ Սարգսյանը նպատակահարմար չի համարել ընդունել կառավարության առաջարկած կեցավայրի տարբերակը` մի շարք դրդապատճառներից ելնելով:
««Սերժ Սարգսյանի գրասենյակը քննարկումների ամբողջ ընթացքում որևէ պահանջ չի ներկայացրել։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ պայմանավորվել էինք, որ նախագահ Սարգսյանի համար կեցավայր ընտրելու հարցում որպես չափանիշ ընդունվելու են ՀՀ առաջին և երկրորդ նախագահների համար արդեն գտնված լուծումները: Լուծումը պետք է լիներ տրամաբանական՝ համապատասխանելով նման կեցավայրի անվտանգության պահանջներին», – ասաց Ն.Պետրոսյանը»,-գրում է կայքը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: