Երեկ դատարանը բավարարել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի պաշտպանի՝ 5 միլիոն դրամ գրավի դիմաց իր պաշտպանյալին ազատ արձակելու միջնորդությունը:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի» գործի նախաքննության շրջանակներում խուզարկություն էր արվել փաստացի Հովիկ Աբրահամյանին պատկանող՝ Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում, որտեղ հայտնաբերվեր էր զինամթերք: Խուզարկությունից հետո ձերբակալվել էին Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանն ու Ամբիկ Գևորգյանը:
Այնուհետև նույն մեղադրանքն էր առաջադրվել նաև Հենրիկ Աբրահամյանին, վերջինիս նկատմամբ խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Այնուհետև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտնել էր, որ գտնված զենքն առնչություն չունի «Մարտի 1-ի» հետ: