Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյան-Լուկաշենկո և Փաշինյան-Նազարբաև վեճը կապրիզ չէ։ Բելառուսն ու Ղազախստանն ունեն հակահայկական շահեր։ Նման խնդրի ժամանակին բախվել է նաև Ս.Սարգսյանը։ Նույնիսկ լավ է, որ Փաշինյանն այդ հարցը բարձրացրեց։ Այս կոնտեքստում ինձ ավելի շատ հուզում է ՀՀ առաջին դեմքի, Նախագահ Արմեն Սարգսյանի դերը։
Նա միշտ գլուխ էր գովում, որ արտակարգ հարաբերություններ ունի նազարբաևների ընտանիքի հետ։ Չէր խանգարի, որ նա հրապարակավ պաշտպաներ Փաշինյանին և հաշիվ տար, թե ի՞նչ է արել խնդրի հայատանանպաստ կարգավորման համար։
Ա.Սարգսյանն ունիկալ հատկություն ունի իր պաշտոնը սեփական հարմարավետությանը և բարեկեցությանը ծառայեցնելու համար։ Որտեղ որ աշխատել է՝ ծաղկել է, բայց ՀՀ-ն վատ հարաբերություններ է ունեցել այդ երկրի հետ (օրինակ, Միայցյալ Թյագավորությունը)։
Նազարբաևի աղջկա կամ արքայազն Չառլզի հետ հանդիպելու պատրվակով նա միջոցներ էր հավաքագրում։ Այստեղ-այնտեղ գլուխ էր գովում Նազարբաևի ընտանիքի հետ գործարար կապերի մասին։ Ինչո՞վ էր այս ամենն ավարտվում։
Չառլզը ապրիլի 24-ին մասնակցում էր Հելլեսպոնտի 10-ամյակին (թուրքերն այստեղ ջախջախել են անգլիացիներին և այլոց), Նազարբաևը Ալիևից ու Էրդողանից ավելի թույն ձևով Հայաստան է հայհոյում ամենուր»։
https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/2013564455367729