Գլխավոր Տնտեսական Մենք մտադիր չենք նպաստները կրճատել կամ հանել. Փաշինյան

Մենք մտադիր չենք նպաստները կրճատել կամ հանել. Փաշինյան

1255
0

Մենք մտադիր չենք նպաստները կրճատել կամ հանել, մենք ասում ենք, եկեք տեսնենք, թե ում ենք տալիս այդ նպաստը եւ ինչի համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա մենք մարդուն նպաստ ենք տալիս ու մի գիծ ենք սահմանում եւ ասում՝ տես, եթե անցար էդ գիծը, քեզ զրկելու ենք նպաստից: Հենց կովը ծնեց, քեզ նպաստից զրկելու ենք: Իսկ մենք ասում ենք, որ եթե ընտանիքն անապահով է, մեծ հավանականությամբ այնտեղ կա երեխա: Եկեք նպաստը տանք երեխային: Այդ դեպքում՝ մարդուն չենք ստիպի, որ գնա կովդ մորթի, հեռուստացույցդ ծախի, շորերդ պատռի, որ նպաստը ձեռքիցդ չխլենք: Մենք պետք է նպաստը տանք, որ մարդն իր աղքատությունը հաղթահարի:

Մարդիկ հիմա մտածում են՝ չգնան աշխատեն, որ նպաստից չզրկվեն: Բա որ գնաց աշխատելու, մեկ ամսից աշխատանքից ազատեցին, ի՞նչ է լինելու իր վերջը: Մենք ասում ենք, ոչ թե նխպաստառու համարենք ընտանիքը, որի մի մասն աշխատունակ է, մյուս մասը՝ ոչ, այլ տանք երեխային, որպեսզի մարդը չվախենա, որ եթե աշխատի նպաստից կզրկեն»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա նշեց, որ նպաստի համակարգում անընդհատ չարաշահումներ են բացահայտվում: Մասնավորապես, կա հարուցված քրեական գործ, եւ ըստ նախնական տեղեկությունների. «մարդիկ բացել են ընտրական ցուցակները, անուն, ազգանունները վերցրել են, նպաստառուի գործ են սարքել, որի հետեւանքով 500 մլն դրամի նպաստ գողացել են»: