Գլխավոր Լուրեր ՍոցՑանցային Գտնվում եմ Երեւանի քննչական վարչությունում արդեն մի քանի ամիս ձգվող անհեթեթ գործով,...

Գտնվում եմ Երեւանի քննչական վարչությունում արդեն մի քանի ամիս ձգվող անհեթեթ գործով, դեռեւս որպես վկա. Աշոտյան

1607
0

Այս պահին գտնվում եմ Երեւանի քննչական վարչությունում արդեն մի քանի ամիս ձգվող անհեթեթ գործով, դեռեւս որպես վկա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Վերջին անգամ հրավիրել էին հարցաքննության մոտ երկու ամիս առաջ։ Գործի եւ այսօրվա մանրամասները կպատմեմ երեկոյան։

Ինչպես նաեւ կանդրադառնամ այն հարցին, թե ինչ է նշանակում կարճատեւ ընտրարշավից կտրել Հանրապետականի քարոզչության պատասխանատուին եւ գործող վարչակարգի հիմնական քննադատներից մեկին։

Մի բան պարզ է՝ լավ եմ աշխատում»,-գրել է նա՝ հավելելով. «Ռեժիմը հիսթերիայի մեջ է»:

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10217005504667952