Երեւանում, այսօր՝ փետրվարի 1-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել. Ժամը 10։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան 15 շենքի նկուղային հարկում գործող «Ժասմին» գեղեցկության սրահից կասկածելի հոտ է գալիս եւ չի բացառվում, որ ներսում դի լինի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական ջոկատի ծառայողները, ովքեր բացելով վարսավիրանոցի դուռը՝ ներսում հայտնաբերել են կնոջ դի։
Ոստիկանություն ու քննչական բաժինը պարզումեն մահացածի ինքնությունը։ Աղբյուրը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը նշված գեղեցկության սրահի տնօրենն էր։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...