Գլխավոր Տնտեսական «Ռոսատոմ»-ը ՀԱԷԿ-ին տուրբոգեներատոր է մատակարարել

«Ռոսատոմ»-ը ՀԱԷԿ-ին տուրբոգեներատոր է մատակարարել

1346
0

Tert.am-ը գրում է․

«Ռոսատոմ» պետկորպորացիան իրականացրել է Հայկական ԱԷԿ-ին տուրբոգեներատորի մատարակակումը։ ՀԱէԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի շրջանակում, որպես այդպիսին, դա «Ռոսատոմի» կողմից մատակարարված երկրորդ տուրբոգեներատորն է։ Նախագիծն իրականացնում է Պետկորպորացիայի համակարգում ընդգրկված «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։ Նոր սերնդի սարքավորումը թույլ կտա բարձրացնել կայանի արդյունավետությունն ու ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Առաջին տուրբոգեներատորը մատակարարվել է 2017 թ-ին, ինչի արդյունքում փոխարինվել  է 1970 թ-ից  աշխատող հին սարքավորումը։

«ՀԱէԿ-ում սարքավորումների արդիականացումից հետո, որն ենթադրում է նաև տրամսֆորմատորների, տուրբինների, կոնդենսատորներերի և այլ սարքավորումների փոփոխումը, նույն քանակությամբ սպառվող վառելիքից մենք կարտադրենք մոտ 40 ՄՎտ-ով ավելի էլեկտրաէներգիա, քան ներկայում արտադրվում է: Մեծացնելով օգտակար գործողության գործակիցը, հնարավոր կլինի նվազեցնել արտադրվող էներգիայի մեկ միավորի ինքնարժեքը, որը շատ կարևոր է բացթողման գների կայունացման համար», – նշել է Հայկական ԱէԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը։

Երկրորդ տուրբոգեներատորի տեղադրումը կիրականացվի 2019թ․մեքենայական սրահում իրականացվող մոնտաժման ու գործարկման համալիր աշխատանքների շրջանակներում (էլեկտրաէներգիայի գեներացիայի համակարգերի արդիականացման ընդհանուր նախագծով)։ Այդ աշխատանքները սկսվել են 2018 թվականի ապրիլին և կշարունակվեն մինչև 2019 թվականի վերջը։ Մեքենայական սրահում տարվող աշխատանքներին զուգահեռ՝ 2019-ին կսկսվեն նաև կայանի հիմնական համակարգերի անվտանգության բարձրացման աշխատանքները։

Տուրբոգեներատորը հանդիսանում է մեծ սարքավորում, այդ իսկ պատճառով նրա տեղափոխումը իրականացվել է մի քանի էտապով։ Նախ սարքավորումը առաքվել է Անտվերպեն, որտեղ սպասում էր մինչև հատուկ, նման ծանր սարքավորումը ինքնուրույն բեռնավորելու և բեռնաթափելու ունակ կռունկային նավի մոտենալուն (Փոթիի նավահանգստի կռունկները նման ծանր բեռը բարձրացնելու հնարավորություն չունեն)։ Հետո բեռը տեղափոխվել է Փոթի, որտեղից մի քանի խմբաքանակով, «Ռուսատոմ» պետական կորպորացիայի պատվերով հատուկ ծանր բեռների տեղափոխման համար «ՀԿԵ» ԲԸ-ի կողմից վերանորոգված երկաթգծով տեղափոխվել է Հայկական ԱԷԿ։

«Հայկական ԱԷԿ-ի արդիականացման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները արդեն առաքվել է կամ 2019-ի ընթացքում կառաքվի», – նշել է «Ռուսատոմ Սերվիս» ընկերության նախագծերի կառավարման գծով տնօրենի տեղակալ, ռուսական կողմից ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ղեկավար Վլադիմիր Բրեդովը։

Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի կյանքի երկարաձգման ծրագրի հիմնական նպատակներն են հանդիսանում ռեսուրսների վերականգնումը եւ կայանի աշխատանքի երկարացումը մինչեւ 10 տարի, ատոմակայանի անվտանգության ու արդյունավետության մակարդակի բարձրացումը:

Նախագծով նախատեսված բոլոր աշխատանքները կավարտվեն 2021 թվականի վերջում։

Հայկական ԱԷԿ-ը տարածաշրջանի միակ ատոմակայանն է, շահագործման մեջ է գտնվում 2-րդ էներգաբլոկը, որն ապահովում է Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը։

Ամբողջական հոդվածը կարդացեք ԱՂԲՅՈՒՐ կայքում:

Նոր տեսանյութ.