Գլխավոր Լուրեր Ոստիկանները մեկնել են սահման (տեսանյութ, լուսանկարներ)

Ոստիկանները մեկնել են սահման (տեսանյութ, լուսանկարներ)

1422
0

Օրերս կրկին տեղի է ունեցել ոստիկանության զորքերի պետական սահմանին մարտական ծառայության հերթափոխը: Այս անգամ ևս նրանց ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, տեղեկացնում է ոստիկանության կայքը:

Նա դիմելով ոստիկաններին իր և ողջ համակարգի անունից ողջունեց նրանց ու մաղթեց բարի ծառայություն: «Ձեր ամուր բազկի, ձեր անձնվեր ծառայության շնորհիվ դուք թշնամուն խաղաղություն եք պարտադրում: Մենք հպարտ ենք ձեզնով»,- նշել է ոստիկանության պետը:

Տերունական աղոթքից և երդվելուց հետո ոստիկանները շարային երթով ու բարձր տրամադրությամբ մեկնել են սահման:

Հաջորդ օրը նույն բարձր տրամադրությամբ Տավուշից վերադարձել է ոստիկանության զորքերի մյուս զորախումբը:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ողջունել է նրանց, շնորհակալություն հայտնել ազգանվեր ծառայության համար:

Ծառայության մեջ աչքի ընկած ծառայողները պարգևատրվել են պատվոգրերով ու կրծքանշաններով, շարքում կանգնած բոլոր ոստիկաններին հայտարարվեց շնորհակալություն:

Վաստակած երկշաբաթյա արձակուրդից հետո ոստիկանները կանցնեն հասարակական կարգի պահպանությանը: