Գլխավոր Լուրեր ՍոցՑանցային «Նիկոլը հերթական բորշն է պատրաստում, որը, ինչպես ժողովուրդն է ասում, իր «քթից...

«Նիկոլը հերթական բորշն է պատրաստում, որը, ինչպես ժողովուրդն է ասում, իր «քթից է դուրս գալու»». Էդուարդ Շարմազանով

1440
0

Մի առիթով նշել եմ, որ Նիկոլի իշխանությունը որևէ ոլորտում առաջընթաց չի արձանագրել և չի կարող արձանագրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Պետք է կենտրոնանալ 2020 թ. Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի վրա և փորձել մեդալներ նվաճել մարաթոնյան վազքում։

Կարծես թե Նիկոլը լուրջ է ընդունել և պարբերաբար տարբեր պատրվակներով քայլերթ է կազմակերպում։

Հիմա էլ մարտի 1-ն է պատրվակը։ Քայլերթի ավարտին էլ ելույթ է ունենալու…

Բա մեկը չկա՞ ասի՝ ի՞նչ ելույթ, ա’յ պարոն վարչապետ, չէ՞ որ ամիսներ առաջ հայտարարել ես, որ «Մարտի 1-ը» բացահայտված է։

Մինչդեռ առ այսօր 10 զոհերի գործերով որևէ կոնկրետ մեղադրանք չկա։

Փոխարենը կա զանգովի արդարադատություն, խայտառակ քաղաքական ենթատեքստերով գործեր և անհեթեթ մեղադրանքներ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ու նախագահ Քոչարյանին։

Նիկոլը հերթական բորշն է պատրաստում, որն ինչպես ժողովուրդն է ասում՝ իր «քթից է դուրս գալու»։

Հ.Գ. Փաշինյանը ժողովրդին հաց տալ չի կարող, տեսարաններով է կերակրում:

Բայց ինչպես կասեին Հին Աթենքում, ամեն ինչ հոսում է և ամեն ինչ փոփոխվում է։

Սրած բիզն էլ չմոռանաք»,-գրել է Էդուարդ Շարմազանովը: