Գլխավոր Քաղաքական Փաշինյանը ասել է, թե ինչպես պետք է Զելենսկին հարաբերություններ ստեղծի Պուտինի հետ

Փաշինյանը ասել է, թե ինչպես պետք է Զելենսկին հարաբերություններ ստեղծի Պուտինի հետ

1144
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է այն մասին, թե ինչպես պետք է Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին հարաբերություններ ստեղծի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես չեմ կարծում, թե նրան դժվար կլինի (շփվել Պուտինի հետ)։ Այստեղ պայման կա՝ եթե լինել շիտակ, ազնիվ, առանց հետին մտքերի, դժվար չի լինի։ Ուղղակի պետք է շիտակ եւ ազնիվ շփվել»,- РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Փաշինյանը։

Նրա խոսքերով, այս խորհուրդը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի նախագահի հետ շփմանը։ «Ես կարծում եմ, որ ցանկացած մարդ դա կգնահատի, եթե տեսնի, որ զրուցակիցը չի փորձում իրեն ինչ-որ բանում խաբել, ինչ-որ բանում խորամանկել, խեղաթյուրել ինչ-որ բան։ Ես կարծում եմ, որ դա շատ-շատ ճիշտ ձեւ է բոլոր հարաբերություններում»,- ասել է վարչապետը եւ հավելել․ «Գուցե դիվանագիտության մեջ, միջազգային հարաբերություններում դա այնքան էլ ընդունված չէ։ Սակայն ես բոլորի հետ եմ այդպես շփվում»։

Նա նաեւ պատմել է, որ ինքը չի գրել Զելենսկուն ուկրաիներեն շնորհավորանքը Twitter-ում։

Այն հարցին, թե ով է գրել, Փաշինյանը պատասխանել է, թե չգիտի։ Վարչապետին ուղեկցողներից մեկն ասել է, որ շնորհավորական խոսքը գրելիս նրան օգնել է դեսպանությունը։