Armsport.am-ը գրում է
Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է մայիսի 29-ին և հունիսի 4-ին Ավստրիայում կայանալիք ստուգողական հանդիպումներին:
Այսօր՝ մայիսի 23-ին մեր ազգային թիմը ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում բաց մարզում է անցկացրել: Պարապմունքից հետո հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը զրուցել է լրագրողների հետ:
– Ի՞նչ մարզավիճակում եք գտնվում:
– Կարելի է ասել նորմալ մարզավիճակում եմ՝ չնայած վերջին խաղն անցկացրել եմ 10 օր առաջ: Կարող եմ ասել, որ պահպանել եմ ֆիզիկական վիճակս, գիտակցել եմ, որ 10 օր ազատ եմ լինելու, ինձ վրա աշխատել եմ:
– Առաջիկա մրցակիցների մասին ի՞նչ կասեք:
– Դեռ չենք ուսումնասիրել: Ճիշտ է՝ խաղացել ենք այդ հավաքականների հետ, բայց երևի շատ փոփոխություններ են ունեցել, ինչպես մենք: Դեռ ժամանակ կա, մարզիչը մեզ կծանոթացնի մրցակիցներին:
– Հավաքականի գլխավոր մարզիչը դարձյալ Վարդան Մինասյանն է. ինչպիսի՞ն են սպասելիքները:
– Սպասելիքները շատ են: Հենց ինքը նույնպես մեծ սպասելիքներ ունի մեզնից: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի պատվով խաղանք և այս հնարավորությունն օգտագործենք: Դժվար է, հեշտ չի լինելու, բայց կփորձենք ամեն ինչ անել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։