Գլխավոր Դեսից-դենից Երաժշտական փառատոնի այցելուները վարակվել են հերպեսով

Երաժշտական փառատոնի այցելուները վարակվել են հերպեսով

37626
0

Այս տարի Միացյալ Նահանգներում անցկավող «Կոաչելլա» անունն ունեցող երաժշտական փառատոնի ժամանակ հերպես մաշկային հիվանդության բռնկում է եղել։

Ինչպես գրում է TMZ տաբլոիդը, միջոցառումը մեկնարկել է ապրիլի 12-ին և սկսած այդ օրվանից տաբլոիդին դիմել են մարդիկ, ովքեր եղել են միջոցառման այցելուներից և հերպեսով են վարակվել։

Ընդհանուր առմամբ ֆիքսվել է 1105 դեպք՝ կալիֆորնիական Ինդիո, Պալմ-Դեզըրթ, Լոս-Անջելես և Սան-Դիեգո քաղաքներում, որտեղ ապրել են փառատոնի այցելելու համար ժամանած հյուրերը։

HerpAlert-ի ներկայացուցիչները TMZ-ին պատմել են, որ սովորաբար օրական հերպեսով վարակվելու մինչև 12 ահազանգ են ստանում, սակայն այս տարի միայն առաջին երկու օրերին փառատոնի ստացել են 250 ահազանգ։

Հերպեսի նման բռնկում եղել էր նաև 2018 թվականի «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ։ Այն ժամանակ օրական ահազանգերի թիվը կազմում էր 60։

Հիշեցնենք, որ Կալիֆորնիայի Կոաչելլա հովտում երաժշտության և արվեստի փառատոնը անցկացվում է 1999 թվականից։ Այս տարի փառատոնին մասնակցել են Childish Gambino-ն, Արիանա Գրանդեն, Բիլլի Այլիշը, Իդրիս Էլբան։