Գլխավոր Լուրեր Հայաստանն արժևորում է Պորտուգալիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ․ ԱԳՆ հայտարարությունը

Հայաստանն արժևորում է Պորտուգալիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ․ ԱԳՆ հայտարարությունը

772
0

Հայաստանը երախտապարտ է Հայոց ցեղասպանության զոհերին հասցեագրվող ցավակցությունների համար։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ Պորտուգալիայի Ասամբլեայի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման կապակցությամբ։

Հայտարարության տեքստը ստորեւ․

«Հայաստանն արժևորում է Պորտուգալիայի Ասամբլեայի (խորհրդարանի) կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտված դիրքորոշումը և երախտապարտ է Հայոց ցեղասպանության զոհերին հասցեագրվող ցավակցությունների համար։

Համաձայն ենք, որ հիշողությունը ժողովուրդների հաշտեցման և մարդկության հիմնարար արժեքների պաշտպանության կարևոր տարրն է»։