Կատալոնական «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը հուզիչ նամակ է ուղարկել Իսպանիայի հավաքականում իր նախկին թիմակից Իկեր Կասիլյասին։
«Թանկագին Իկեր, թանկագին ընկեր․․․ մենք՝ դարպասապահներս, առանց վախի ընդունում ենք այն վտանգը, որը կյանքն է բերում մեր առաջ։ Քո սիրտը շարունակում է զարկել նրանց համար, ովքեր երազում են այն բարձունքներին հասնել, որոնց դու տիրացել ես։
Ինչպես ընկեր, և ինչպես ընդմիշտ մրցակից, ցանկանում եմ, որ նորից դառնաս այն սպիտակ առյուծը»,- գրել է Վալդեսը։
Աղբյուրը՝ VNews.am
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...