Գլխավոր Լուրեր Քննարկվում է Երևանի կենտրոնը բեռնաթափելու մի քանի տարբերակ. ձևը ինչ-որ արգելքներ դնելն...

Քննարկվում է Երևանի կենտրոնը բեռնաթափելու մի քանի տարբերակ. ձևը ինչ-որ արգելքներ դնելն է. Հայկ Մարության

851
0

Tert.am-ը գրում է․

Ամբողջ աշխարհում քաղաքի կենտրոնը լիցքաթափելու ձևն ինչ-որ արգելքներ դնելն է, Երևանի համար քննարկվում է մի քանի տարբերակ: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, Երևանի 2800-ամյակին նվիրված այգու բացմանը լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Առաջինը՝ ուղղակի սահմանափակվում է մեծ մեքենաների մուտքը: Սահմանափակում համարանիշերով, սա ամենակոշտ ձևն է: Կա նուրբ սահմանափակում՝ փարքինգների գների բարձրացումը: Մեր պարագայում պետք է այդ նույն բալանսավորումն անենք: Վերջնական որոշումը կհայտնենք, այս պահին կա որոշում, որ դա պետք է անել: Սա համալիր հարց է, և այդ համալիր հարցերը պետք է լուծվեն իրար հետ»,- նշեց քաղաքապետը:

Խցանումների խնդիրը, ըստ նրա՝ առաջացել է նաև վերջին տարիներին մեքենաների աննախադեպ քանակի ներկրման պատճառով. «Եվ այդ մեքենաների մեծ մասը մնում է Երևանում»:

Վարչապետն ասուլիսում հայտարարեց, որ 250 գույք ունեցող անձ կա կենտրոնում: Հարցին, թե ում էր ակնարկում վարչապետը, Հայկ Մարությանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ շուտով բոլորը կիմանան: Դա իրավապահ մարմինների գործառույթն է, ես այդ դաշտ չեմ մտնում»: