Գլխավոր Լուրեր Մայիսի 11-15-ը ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Մայիսի 11-15-ը ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

1422
0

Հայաստանի Հանրապեության տարածքում մայիսի 11-ից 15-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հանրապետության տարածքում մայիսի 11-13-ը առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Մայիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 11-15-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևանում մայիսի 11-12-ը կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։