Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությունը պաշտոնանկության առիթով՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալ», դեռեւս մնում է հրապարակայնորեն չբացահայտված։ Մեր տեղեկություններով` Արցախում գտնվող Սերժ Սարգսյանը մարտական ընկերների համառ պնդումներին տեղի տալով բացել է փակագծերը եւ ասել, թե ինչ իմաստ ուներ իր հայտնի արտահայտությունը։ Այս մասին հաղորդում է hayeli.am-ը՝ հղում տալով իր աղբյուրներին:
Ասել է, որ այն վերաբերում էր ոստիկանապետ Վովա Գասպարյանին, ով մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը արդեն անցել է Փաշինյանի կողմը, բանակցել նրա հետ, սրանով էր պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, որ դուք չեք տիրապետում իրավիճակին, Հայաստանում իշխանությունն արդեն ժողովրդին է պատկանում։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...