Գլխավոր Լուրեր Նիկոլ Փաշինյանը հո հատուկ հրավեր չի ստանալու, ԵՊՀ-ի 100-ամյակի միջոցառումների ղեկավար կազմում...

Նիկոլ Փաշինյանը հո հատուկ հրավեր չի ստանալու, ԵՊՀ-ի 100-ամյակի միջոցառումների ղեկավար կազմում պիտի լինի. Արամ Սիմոնյան

1139
0

Tert.am-ը գրում է․

ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված հիմնական միջոցառումները լինելուն են սեպտեմբերի վերջին, հյուրերը ևս գալու են այդ ժամանակահատվածում:

Այս մասին Tert.am-հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ՝ անդրադառնալով հրապարակմանը, թե բուհի 100- ամյակի միջոցառումներին հրավիրատոմսեր են ուղարկվել բազմաթիվ հասարակական և քաղաքական գործիչների, այդ թվում՝ արտասահմանից, և միակ մարդը, ով հրավիրված չի լինելու միջոցառումներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

«Գյումրիում միջոցառում էր, հուշատախտակ էինք տեղադրել այն շենքի վրա, որտեղ համալսարանի առաջին դասերն էին տեղի ունեցել, համերգ էր, և այսօր էլ է համերգ ուսանողների համար: Ոչ ոք մայիսի 16-17 –ի միջոցառումներին հրավիրված չի եղել, դրանք զուտ ուսանողական ֆլեշմոբեր, համերգներ և միջոցառումներ են»,-մանրամասնեց նա:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք սեպտեմբերի միջոցառումներին Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է, Արամ Սիմոնյանն ասաց.

«Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է պետական հանձնաժողով լինի, պետությունն ինքը պիտի տոնի, ինքը հատուկ հրավեր հո չի ստանալու, ինքը պետք է ամբողջ միջոցառումների ղեկավար կազմում լինի»:

Արամ Սիմոնյանը նաև ասաց, որ առայժմ բնականոն իրենց գործերն են կատարում, Նիկոլ Փաշինյանի հետ որևէ շփումներ չունի և չի կարող ասել, թե կառավարության հետ փոխհարաբերություններն ինչ ընթացք կարող են ստանալ:

Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, որ հոբելյանական միջո­ցառման շրջանակում կազմակերպվելու է հանդիսավոր միջոցառում, որին մասնակցելու համար Փաշինյանին հրավեր չի ուղարկվել, ինչը Արամ Սիմոնյանի պատաս­խանն է վարչապետ Փաշինյանին, ով, այցելելով ԵՊՀ, հայտարարել էր, թե ցանկու­թյուն չունի տեսնել բուհի ռեկտորին: