Գլխավոր Քաղաքական Պայմանավորվել ենք բոլոր հնարավորություններն օգտագործել, որ ստիպված չլինենք հայտնվել մեզ համար խորթ...

Պայմանավորվել ենք բոլոր հնարավորություններն օգտագործել, որ ստիպված չլինենք հայտնվել մեզ համար խորթ իրավիճակներում. Բակո Սահակյանը՝ «Իմ քայլի» հետ հանդիպման մասին (տեսանյութ)

1173
0

Tert.am-ը գրում է.

Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:

Լրագրողների հետ զրույցում Բակո Սահակյանը նշեց, որ քննարկել են բոլոր հարցերը, որոնք, ըստ իրենց որակումների, առաջնահերթ նշանակություն ունեն: Նա նշեց, որ շնորհակալություն է հայտնել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին հանդիպման համար:

«Ամենակարևորը, որ մենք փաստել ենք, որ խիստ անհրաժեշտ է, որ երբ ստեղծված են իրավիճակներ, որ կարծես թե, դժվարանում են քաղաքական գործիչները, հասարակական գործիչները իրենց մասնակցությունը բերելու և հաղթահարելու այս կամ այն ստեղծված իրավիճակները… Մենք պայմանավորվել ենք բոլոր հնարավորություններն օգտագործել, այդ թվում՝ հաճախակի հանդիպումներ ունենալ, որպեսզի ստիպված չլինենք հայտնվելու այնպիսի իրավիճակներում, որոնք խորթ են մեզ համար, մեր հայրենիքի համար»,-ասաց նա և նշեց, որ հարցադրումները եղել են անկեղծ և ազնիվ, և նույն կերպ փորձել է իր մոտեցումները ներկայացնել:

Բակո Սահակյանն ասաց, որ իրենք ամեն ինչի մասին խոսել են՝ անվտանգության համակարգի, միջխորհրդարանական կապերի, բանակցային գործընթացի, տնտեսության մասին:

Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկին՝ Բակո Սահակյանն ասաց, որ ցանկալի է, որ նման հանձնաժողովներում ներգրավված լինեն այնպիսի մարդիկ, ովքեր մասնագիտորեն ի վիճակի են օգնելու և չբացահայտված փաստերը բացահայտելու:

https://youtu.be/o__UcWeBTsw