Գլխավոր Դեսից-դենից «Եվրատեսիլ-2019»-ի ժամանակ Ադրբեջանի քարտեզը ներկայացվել է առանց Ղարաբաղի և Նախիջևանի. Բաքվում զայրացած...

«Եվրատեսիլ-2019»-ի ժամանակ Ադրբեջանի քարտեզը ներկայացվել է առանց Ղարաբաղի և Նախիջևանի. Բաքվում զայրացած են

3878
0

Yerkir.am-ը գրում է․

Մայիսի 16-ին Թել Ավիվում կայացել  է «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթը:

Ադրբեջանական Oxu.Az-ը հայտնում է, որ գնահատականները ներկայացնելու ժամանակ, երբ էկրանին հայտնվել է Ադրբեջանի քարտեզը, այնտեղ բացակայել են Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը:

Նշվում է, որ Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերությունը միջադեպից անմիջապես հետո  դիմել է  մրցույթի կազմակերպիչներին և Եվրոպական հեռարձակող միության ղեկավարությանը: Ներկայումս սպասում են պատասխանի: