Գլխավոր Դեսից-դենից Ամերիկյան բնիկները ժամանակակից տեխնոլոգիաների են տիրապետել

Ամերիկյան բնիկները ժամանակակից տեխնոլոգիաների են տիրապետել

1798
0

ԱՄՆ-ում գիտնականները կատարած ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրակացության, որ տեղաբնիկ հնդկացիները բավական հետաքրքիր տեխնոլոգիաների են տիրապետել, որոնք օգտագործվում են նաև ժամանակակից աշխարհում։ Մասնավորապես, նրանք կարողացել են հրդեհավերահսկողական համակարգ ստեղծել՝ բուսազանգվածը պաշտպանելու և ավելի արդյունավետ հողօգտագործում իրականացնելու համար։

Այսպես, հարյուրավոր տարիներ առաջ ԱՄՆ տարածքում ապրել են համեմատաբար սակավաթիվ տեղաբնիկներ, սակայն անտառային հրդեհները եղել են կայուն մակարդակի վրա և կատաստրոֆաներ չեն առաջացրել։ Անտառային հրդեհները սկսել են շատանալ միայն եվրոպացիների հայտնվելուց հետո։

Գիտնականները միասնական են այն հարցում, որ տեղաբնիկ հնդկացիները իմացել են, որ որպեսզի վերականգնվի անտառը անհրաժեշտ ծառատեսակներով, պետք է պարբերաբար այրել ենթաանտառային շերտը։

Նախկինում կար այն կարծիքը, թե անտառների ծառակազմը կամ դրանց փոփոխություններն ընթացել են բնական եղանակով՝ կլիմայական փոփոխություններով պայմանավորված, սակայն պահպանված ածխացած ծառերի ու մոխիրների մնացորդները, որոնք հայտնաբերվել են պեղումների ընթացքում, ցույց են տվել, որ հաճախակի են եղել անթրոպոգեն հրդեհները՝ արդեն նշված ծառատեսակների սելեկցիայի նպատակով։