Երուսաղեմի հրեական համալսարանի մասնագետները կարողացել են վերականգնել հին եգիպտական ժամանակների ալկոհոլային խմիչք, որը օգտագործվել է հազարամյակներ առաջ փարավոնների ժամանակների Հին Եգիպտոսում և այլ երկրներում։
Պեղածո կերամիկական անոթների, կարասների ու սափորների մնացորդները անալիզի ենթարկելով, գիտնականները պարզել են պահպանված խեժի մնացորդներից այդ խմիչքի բաղադրությունը։
Այդ տարաներում պահվել է նաև գարեջուր և մեղրագինի։ Պեղածո իրերը թվագրվում են մ.թ.ա. 3000 թվականից (Նարմեր փարավոնի ժամանակաշրջան) մինչև մ.թ.ա. 800 և մ.թ.ա. 400 թվականներ, երբ Իսրայելում իշխել է արամայեցի թագավոր Ազայելն ու Նեեմիան։
Անալիզները ցույց են տվել, որ պահպանված մնացորդների գենոմը լիովին համապատասխանում է ժամանակակից աֆրիկական գարեջրի խեժի գենոմին, ինչը նշանակում է, որ խմիչքը բացարձակ անվտանգ է օգտագործման համար։
Հենց սա էլ խթան է դարձել, որպեսզի գիտնականները խմիչքը վերականգնեն ամբողջությամբ, հասկանալու համար, թե այն ինչ համ և հոտ ունի։