Գլխավոր Լուրեր Պաշտպանության նախարարը Հնդկաստանի պատվիրակության հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի աշխատանքները

Պաշտպանության նախարարը Հնդկաստանի պատվիրակության հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի աշխատանքները

1380
0

Հնդկաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության շրջանակում մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հնդկաստանի պատվիրակությանը, որին ուղեկցել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Շանգվանը:

Ինչպես հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել է նաև Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մինչև այժմ կատարված աշխատանքները և նախանշվել հետագա փոխգործակցության ուղիները: Կողմերը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը և կյանքի կոչել վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: