«Բարսելոնայի» ղեկավարությունում տարակարծություն կա թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի ապագայի վերաբերյալ:
RAC1-ի համաձայն՝ ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ցանկանում է իսպանացի մասնագետին թողնել թիմում եւ նրան մեղավոր չի համարում մրցաշրջանի վերջնամասում ձախողման համար:
«Բարսելոնայի» տնօրենների խորհուրդն այլ կարծիքի է: Նրանք կարծում են, որ թիմին անհրաժեշտ է մարզչական փոփոխություն եւ պահանջում են Վալվերդեի հեռացումը:
Էռնեստո Վալվերդեն 2017-ից է գլխավորում «Բարսելոնան», որն այս տարի դարձավ Իսպանիայի չեմպիոն: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020-ի ամառ:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...