Tert.am-ը գրում է․
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սևազգեստ խմբերին տեղորոշելու, ծաղկավոր «բաբոչկա» կապելու և օրինական կյանք ճանապարհելու կոչից հետո սոցցանցերում ֆլեշմոբ է սկսվել:
Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին կոչ էր արել զբաղվել «սևազգեստ խմբերի» հարցով:
Տարբեր օգտատերեր հրապարակում են իրենց լուսանկարները, որտեղ սև հագուստով են և կից գրառումներ են անում:
Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սևը դարձելա թրենդային։ Հազիվ մեր ազգը սովորել էր բաց գույներ կրել, բայց դե արի ու տես որ սևը նորից վերցնում է իրենը։ Դե ինչ արած, վերադառնանք սևին»։
Սև հագուստով լուսանկար է հրապարակել նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ևս լուսանկար է հրապարակել: «Սևագործ աշխատանք»,-կից գրել է նա:
ԱԺ նախկին փոխնագահ Արփինե Հովհաննիսյանն իր էջում լուսանկար է հրապարակել սև հագուստով և ծաղկավոր շարֆով: «Որ շաաատ խնդրեմ կլինի Վանեցյանին ու Օսիպյանին հանձնարարեք ծաղկավոր բաբոչկայի տեղ ծաղկավոր շարֆն էլ օգտագործեն»,-գրել է նա։
Շարունակությունը՝ աղբյուր կայքում: