Գլխավոր Լուրեր Ոստիկանության ծառայողների պարգևատրման համար կառավարությունը կտրամադրի 707 մլն 700 հազար դրամ

Ոստիկանության ծառայողների պարգևատրման համար կառավարությունը կտրամադրի 707 մլն 700 հազար դրամ

1173
0

Կառավարությունը որոշում ընդունեց արտաբյուջետային միջոցներով պահպանվող ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների ամսական պարգևատրումների գծով ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեի օրենքում և դրա կատարումն ապահովող միջոցառումների մասին որոշման հոդվածներում կատարել փոփոխություններ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ փոփոխությունների՝  վերաբաշխումների արդյունքում գոյացող 707 մլն 700 հազար դրամ գումարը նախատեսվում է նպատակաուղղել «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածին՝ տվյալ ստորաբաժանումների ծառայողների ընթացիկ տարվա ամսական պարգևատրումների հիմնախնդիրը լուծելու համար:

Որոշմամբ ձևավորվող պարգևատրման ֆոնդը կազմում է տարեկան աշխատավարձի՝ 6 մլն 95 հազար դրամ ֆոնդի 11.6 %-ը, իսկ պարգևատրումներ կարող են տրվել հատուկ առաջադրանքների  կամ որակյալ աշխատանքի կատարման համար: