Այսօր, հուլիսի 5-ին դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 11։30-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մայակովսկի գյուղ տանող ճանապարհի սկզբնամաս, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արամուս գյուղի բնակիչ 54-ամյա Սուրեն Համբարձումյանն էր, ով ըստ նախնական տեղեկությունների՝ հանկարծամահ է եղել։
Ոստիկանները նշված խաչմերուկում հայտնաբերել են նրա վարած Opel մակնիշի 35 OA 360 համարանիշի ավտոմեքենան, որը նա շահագործում էր որպես տաքսի։ Տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնեց, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...