ՆԱՍԱ-ն տեղեկացրել է, որ Միջազգային տիեզերական կայանում գտնվող տիեզերագնաց Էնն Մաք-Կլեյնը հասանելիություն է ստացել իր նախկին կողակցի բանկային հաշվի հանդեպ, ինչը դիտարկվում է որպես տիեզերքում գործված առաջին հանցագործություն, քանի որ նախկին կողակից Սամեր Ուորդենը այս առնչությամբ բողոք է ներկայացրել ԱՄՆ Դաշնային առեւտրային հանձնաժողով։ The New York Times-ը գրում է, որ Մաք-Կլեյնը իր փաստաբան Ռասթի Հարդինի միջոցով հաստատել է այդ տեղեկատվությունը, հավելելով, որ որեւէ վատ արարք սակայն, նա իրեն թույլ չի տվել։ Մաք-Կլեյնը ասել է, որ ստուգելով Ուորդենի հաշիվը, նա ցանկացել է համոզվել, որ վերջինս կկարողանա հոգալ բոլոր ծախսերը, որպեսզի պատշաճ խնամք ապահովի երեխայի հանդեպ։ Միջազգային տիեզերակայանի կանոնների համաձայն, այն անձինք, որոնք գտնվում են կայանում, ենթակա են անձի ունեցվածքի հետ կապված իրավական հարցերում իրենց ազգային օրենսդրությանը։ Եթե Մաք-Կլեյնի մեղքն ապացուցվի, ապա նա կդատվի ԱՄՆ օրենսդրության համաձայն։
ՆԱՍԱ-ն հաղորդել է տիեզերքում գործված առաջին հանցանքի մասին
Մեր YouTube ալիքը։ Միացեք...