Գլխավոր Լուրեր Թուրք զինվորները նկարահանել են, թե ինչպես են Սիրիայի հյուսիսում սպանում քրդերին (տեսանյութ)

Թուրք զինվորները նկարահանել են, թե ինչպես են Սիրիայի հյուսիսում սպանում քրդերին (տեսանյութ)

1409
0

ոկտեմբերի 9-ին Սիրիայի հյուսիսում սկսված թուրքական «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն ուղեկցվում է քրդական զինյալների նկատմամբ դաժան վերաբերմունքով:

Rusarminfo-ի տրամադրության տակ մի քանի տեսանյութեր են հայտնվել, որոնք հեռախոսով նկարահանել են թուրքական բանակի զինծառայողները:

Կադրերում երևում են, թե ինչպես են թուրք զինվորները կտրում արդեն մահացած քուրդ զինյալների գլուխները և կրակում քուրդ կանանց վրա, որոնք բժշկական օգնություն են ցուցաբերում քուրդ ապստամբներին:

Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը կարծում է, որ նման կադրերը պետք է հրապարակվեն, որպեսզի Ռուսաստանը և ամբողջ աշխարհը տեսնի և իմանա այդ դաժանությունների մասին:

«Մենք պետք է նախաձեռնենք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջան և ցուցադրենք այդ տեսանյութերը, թե ինչ են նրանք այնտեղ անում»,- ասել է Բաղդասարովը:

Տեսանյութը խորհուրդ չի տրվում դիտել կանանց և անչափահասներին:

https://youtu.be/gaVJK9p6tVg