Գլխավոր Լուրեր Հրապարակվել է Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի էսքիզային առաջարկը

Հրապարակվել է Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի էսքիզային առաջարկը

1279
0

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ (անվանումը պայմանական է) կայարանի էսքիզային առաջարկը: Նա նշել է, որ նախագիծն իրագործելու համար ինտենսիվ բանակցություններ են ընթանում ներդրողների հետ:

«Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ (անվանումը պայմանական է) կայարանի էսքիզային առաջարկ է: Այն նախատեսում է կայարանը տեղակայել Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի վրա, ինչը հնարավորություն կտա մետրո մուտք գործել/դուրս գալ ձորի աջ և ձախ կողմերից էլ՝ Հալաբյանից (Թումոյի մոտ) ու Կիևյանի հատվածից (Բարբյուս փ.):

Այս տարբերակը ենթադրում է նաև մետրոպոլիտենի զարգացումը Աջափնյակ-Դավթաշեն ուղղությամբ՝ ավելի երկարաժամկետ հեռանկարով: Նախագիծն իրագործելու համար ինտենսիվ բանակցություններ են ընթանում ներդրողների հետ, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»: