Գլխավոր Լուրեր Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակը հանդարտ է

Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակը հանդարտ է

1233
0

Հայաստան-Ադրբեջան սահմանին այս պահին իրավիճակը հանդարտ է: Այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Այս պահին սահմանին իրավիճակը հանդարտ է, իսկ ադրբեջանական կողմը մեր հայտարարությանը որպես պատասխան մի հիմարություն է տարածել գիշերը տեղի ունեցածի, իրենց սահմանապահների գործողությունների մասին»,-նշել է Հովհաննիսյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 30-ին կոչ է արել Ադրբեջանին զերծ մնալ սադրանքներից և Հայաստանի պետական սահմանին լարում առաջացնելուց: «Ադրբեջանական կողմը Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին ակնհայտորեն գնում է սադրանքների ՀՀ պետական սահմանին առաջացնելով լարում։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանական կողմին զերծ մնալ սադրանքներից և մեր կողմից նշում, որ սադրանքները անպատասխան չեն մնա, սակայն նիստից հետո»,-ավելի վաղ գրել էր Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ ադրբեջանական կողմը հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը և վաղ առավոտյան Տավուշի մարզի բնակավայրերի ու դիրքերի ուղղությամբ կրակոցներ է արձակել:  Հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է և լռել միայն պատասխան կրակից հետո։ Հայկական կողմից տուժածներ չկան: