Գլխավոր Տնտեսական Փաշինյանը եւ Մեդվեդեւը քննարկել են առեւտրատնտեսական համագործակցության հրատապ հարցեր

Փաշինյանը եւ Մեդվեդեւը քննարկել են առեւտրատնտեսական համագործակցության հրատապ հարցեր

935
0

Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը հեռախոսով քննարկել են երկու երկրների առեւտրատնտեսական համագործակցության հրատապ հարցեր, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով կառավարության մամուլի ծառայությանը։

«Տեղի ունեցավ հեռախոսազրույց Ռուսաստանի կառավարության նախագահ Մեդվեդեւի եւ Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջեւ։ Զարգացնելով Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հոկտեմբերի 25-ի զրույցը՝ Մեդվեդեւը եւ Փաշինյանը քննարկեցին ռուս-հայկական առեւտրատնտեսական համագործակցության հրատապ հարցերը»,- ասվում է հաղորդագրությունում։