Գլխավոր Լուրեր Եթե 10.000 մարդ էլ փողոց դուրս գա, միևնույն է ԿԳՄՍ նախարարը չի...

Եթե 10.000 մարդ էլ փողոց դուրս գա, միևնույն է ԿԳՄՍ նախարարը չի փոխվելու. Նիկոլ Փաշինյանը խոսել է Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին

1480
0

Times.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է հոկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետությունում տեղի է ունեցել ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի պսակադրությունը, որին մասնակցել է Հայաստանի քաղաքական վերնախավը։ Այնտեղ էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, մի շարք նախարարներ, պատգամավորներ և այլն։

Ըստ Times.am-ի տեղեկությունների, վարչապետ Փաշինյանի հետ ոչ ֆորմալ հանդիպում ունենալու առիթը իշխանական կուսակցության ներկայացուցիչներն օգտագործել են իրենց հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար։ Փաշինյանին մասնավորապես հարցրել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով այս օրերին Երևանում ընթացող ուսանողական բողոքի ակցիաների մասին, որին ի պատասխան կառավարության ղեկավարը ասել է.

«Եթե անգամ 10 հազար մարդ փողոց դուրս բերեն, եթե անգամ 24 ժամ նստացույց անեն, ինձ համար դա մի ցենտի արժեք չունի։ Արայիկ Հարությունյանը շարունակելու է պաշտոնավարել»։