Գլխավոր Լուրեր Եվրահանձնակատարն անհնար է համարում ղարաբաղյան կարգավորումն առանց Ռուսաստանի մասնակցության

Եվրահանձնակատարն անհնար է համարում ղարաբաղյան կարգավորումն առանց Ռուսաստանի մասնակցության

1507
0

Բյուջետային և մարդկային ռեսուրսների եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը համոզված է, որ առանց Ռուսաստանի ղարաբաղյան հարցը չի լուծվի, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Եվրամիությունն ուղղակիորեն ընդգրկված չէ ղարաբաղյան հակամարտությունում: Սակայն մենք վերլուծում ենք խնդիրները: Առանց Ռուսաստանի խնդրի լուծումն անհնար է»,- ասել է Էթինգերը: