Գլխավոր Լուրեր Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց. ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունները դժգոհ են մրցութային...

Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց. ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունները դժգոհ են մրցութային համակարգից

2852
0

ՀՀ-ից ՌԴ և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց:

Ուղևորափոխադրողները դժգոհում են, որ հունիսի մեկից հայ վարորդների համար դեպի ՌԴ և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներն արգելվել են, բացի այդ, նրանք պահանջում են վերադառնալ լիցենզավորման համակարգին, ինչպես նախկինում էր: Մրցութային գործող համակարգը նրանց չի գոհացնում: