Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։
«Հասանք Նոր Հաճն. սուբվենցիոն ծրագրի շրջանակում այստեղ հիմնանորոգվում է մարզադպրոցը»,– ասվում է վարչապետի ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել էր Եղվարդի Զորավան համայնք, որտեղ ծանոթացել է համայնքի մանկապարտեզ-արվեստի դպրոցի հիմնանորոգման ծրագրի, Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգման, Եղվարդից Աշտարակ տանող ճանապարհի կամրջի հիմնանորոգման, ինչպես նաև Զովունի համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։
Նշված բոլոր սուբվենցիոն ծրագրեր են։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2534994469870285/
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...