Գլխավոր Տնտեսական Աննախադեպ է, որ Երեւանի բյուջեն 9,11 մլրդ դրամի դեֆիցիտ է ունենալու. աննախադեպ...

Աննախադեպ է, որ Երեւանի բյուջեն 9,11 մլրդ դրամի դեֆիցիտ է ունենալու. աննախադեպ է նաեւ թերծախսը. «Լույսի» անդամներ

1344
0

News.am-ը գրում է․

Երբ հայտարարում են, թե Երեւանի բյուջեն 2020 թվականին 24 մլն դրամով ավելացել է, ապա միայն կառավարության կողմից տրվող սուբվենցիաներն են ավելացել, ոչ թե իրենց ձեռքբերումն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

«Նաեւ տուրքերի բարձրացման հաշվին է, որ ունենք ինչ-որ աճ բյուջեում»,-ասաց նա:

Ավագանու նույն խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն էլ նշեց, որ 2020 թվականի Երեւանի բյուջեն 107 մլրդ 120 մլն դրամ է, ինչը իշխող «Իմ քայլի» ներկայացուցիչները աննախադեպ են համարում: Այդ գումարի 70 տոկոսը պետության կողմից տրված սուբվենցիաներն են: Այսինքն մենք ունենք պատվիրակված մի շարք լիազորություններ, որոք վերաբերում են ախակրթարաններին, դպրոցներին, պոլիկլինիկաներին: Այսինքն պետությունը լիազորել է, որ այդ աշխատավարձերն ենք տալիս, իսկ մենք գիտենք, որ աշխատավարձերի բարձրացում է եղել: Այստեղ քաղաքային իշխանությունը որեւէ ձեռքբերում չունի:

Փոխարենը աննախադեպ է, որ 9 մլրդ 112 մլն դրամի դեֆիցիտ է ունենալու բյուջեն ու դեռ պարզ չէ, թե ինչ գումարներով են դրանք լրացվելու»,-ընդգծեց Վարդանյանը:

Նա նաեւ հավելեց, որ քաղաքապետարանը շուրջ 3 մլրդ դրամ սեփական եկամուտներն է հաշվարկել, որ ավել պետք է լինի. «Սրա հետ կապված էլ կարող եմ ասել, որ 1,8 մլրդ դրամը գույքահարկն է»:

Անի Խաչատրյանը նկատեց, որ աննախադեպ է նաեւ 2019 թվականի բյուջեով թերծախսը. «Այսինքն գումարն ունենք 7,8 մլրդ դրամ, բայց աննախադեպ չափի թերծախս ունենք: Այսինքն եթե հիմա հայտարարում են, որ ավելացնում ենք ասենք, կանաչապատման բյուջեն, մենք չգիտենք՝ իրենք իսկապես ավելացնո՞ւմ են բյուջեն, թե՞ նախորդ տարվա չարածն են կցում հաջորդ տարվա ծախսերին»: