Գլխավոր Քաղաքական Տարակուսելի է, երբ ասվում է որեւէ հարցում զիջման չենք գնալու․ Արտակ Մովսիսյանը՝...

Տարակուսելի է, երբ ասվում է որեւէ հարցում զիջման չենք գնալու․ Արտակ Մովսիսյանը՝ նախարարին

1283
0

Տարակուսելի է, երբ ասվում է որեւէ հարցում զիջման չենք գնալու։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ. գ. դ, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը։

«Եթե չի քննարկվելու, եթե ունեք որոշած բաներ, որ զիջման չեք գնալու, այդ նախագծերը ինչի՞ եք մեզ ուղարկում, եթե պատրաստակամությունը կա, սիրով պատրաստենք քննրակել, ոչ թե կատեգորիկ զիջման չենք գնալու։ Մենք հակառակորդներ չենք, որ զիջման գնալու եք, կամ չեք գնալու»,-նշեց նա։

Արտակ Մովսիսյանը հիշեցրեց՝ 1,5 տարի առաջ էլ Արայիկ Հարությունյանը նախարար էր․ «Մենք բարիկադի երկու կողմերում գտնվող մարդիկ չենք, մեր բոլորիս նպատակը պետք է լինի լավ կրթական եւ գիտական համակարգ ունենալը։ Ով է ռեկտոր, ով է նախարար, ով է դասախոս կարեւոր չէ, 1,5 տարի առաջ դուք էլ դասախոս էիք եւ այստեղ բարեկամական մթնոլորտը պետք է իշխի, ոչ թե դիրքավորումը»։

Նա շեշտում է՝ երբ օրենքի մեջ կա վտանգավոր դրույթ, իրենց համար մտահոգիչ է։

«Խիստ կառավելի համակարգ են ստեղծում եւ տվյալ պահին ով նախարար կլինի, ամբողջ համակարգը դրվում է նրա քմահաճության տակ, եւ եթե մի նոր մարդ է գալիս, գայթակղությունը շատ մեծ է լինում համակարգը չփոխելու»։