Գլխավոր Սպորտ Պոչետինոն հեռացել է «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Պոչետինոն հեռացել է «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

668
0

Անգլիական «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հեռացել է զբաղեցրած պաշտոնից:

Այս մասին նշված է ակումբի պաշտոնական կայքը: Պոչետինոն հրաժարական է ներկայացրել «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևիի հետ հանդիպման ավարտին:

«Տոտենհեմ»-ն Անգլիայի ընթացիկ առաջնությունում 12 տուրից հետո միայն 14-րդն է: Պոչետինոն անգլիական ակումբի մարզչի պաշտոնին է 2014 թվականից: