Գլխավոր Սպորտ Ժոզե Մոուրինյոն՝ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ

Ժոզե Մոուրինյոն՝ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ

735
0

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշանակվել է Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնում, տեղեկացնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Մոուրինյոյի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:

Ժոզե Մոուրինյոն 2018 թվականի դեկտեմբերին հեռացվել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից և մինչև այժմ աշխատանքի չէր անցել որևէ ակումբում:

Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» Մաուրիսիո Պոչետինոյի պաշտոնանկության մասին հայտարարել էր նոյեմբերի 19-ին: