Գլխավոր Լուրեր Բալային համակարգի ներդրումը կարծես թե օրակարգից դուրս է եկել. Սերգեյ Ղահրամանյան

Բալային համակարգի ներդրումը կարծես թե օրակարգից դուրս է եկել. Սերգեյ Ղահրամանյան

686
0

News.am-ը գրում է․

Բալային համակարգի ներդրումը Ճանապարհային ոստիկանության համակարգում կարծես թե օրակարգից դուրս է եկել: Այս մասին այսօր` նոյեմբերի 23-ին, ասաց ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը:

«Այս օրենսդրական նախաձեռնությունը առաջին ընթրեցումով ընդունվեց, սակայն երկրորդ ընթերցումից առաջ տեխնիկական պատճառներով հետաձգվեց հանձնաժողովի նիստը Ազգային ժողովում եւ հիմա հանձնաժողովի նիստում դրած էլ չի օրակարգում: Այդ համակարգը համարյա թե ներդրված էր, բայց եթե փոփոխություններ են անում, դժվար է դրական բան սպասել»,- ասաց նա:

Նրա խոսքով` ներկայումս նման մեծ քանակով վթարների պատճառը մեծ թվով մեքենաներն են եւ այն վարորդները, որոնք ունեն վարորդական իրավունք, սակայն չունեն վարելու հմտություններ: