Գլխավոր Լուրեր Նիկոլ Փաշինյանը պարգեւատրել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին

Նիկոլ Փաշինյանը պարգեւատրել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին

729
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` նոյեմբերի 23-ին, պարգեւատրել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին: Կոմպոզիտորը պարգեւատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշանով:

Շքանշանը նրան է հանձնել վարչապետ Փաշինյանը, ով մասնակցում էր կոմպոզիտորի 80-ամյակին նվիրված երեկոյին:

Նշենք, որ այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակին նվիրված երեկոն: