Գլխավոր Լուրեր Ինչպե՞ս են արձագանքել ադրբեջանցիները բաքու մեկնած հայ լրագրողների այցին

Ինչպե՞ս են արձագանքել ադրբեջանցիները բաքու մեկնած հայ լրագրողների այցին

665
0

Hraparak.am-ը գրում է․

Փոխանակման ծրագրով Ադրբեջան մեկնած ու արդեն վերադարձած հայ երեք լրագրողներից արցախցի Էդգար Էլբեակյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում համառոտ նկարագրել էր՝ ինչպես է անցել իրենց այցը Բաքվում և Ադրբեջանի մյուս քաղաքներում։ Նրա գրառմանը հետևել են ադրբեջանցի օգտատերերի արձագանքները, որը ևս Էդգարը ներկայացրել է իր էջում՝ նշելով․ «Հայ լրագրողների ուղևորության շուրջ ադրբեջանական առաջին արձագանքների»։

• Ադրբեջանական ներքին ընդդիմադիր շրջանակները (առաջին հայացքից՝ փոխկապակցված «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության հետ) սկսել են թիրախավորել դեպի Ադրբեջան ուղևորությանս մասին երեկվա գրառումս (https://www.facebook.com/photo.php?fbid=2646671575379311&set=a.159247214121772&type=3&fref=mentions), ինչպես նաև առհասարակ այդ նախաձեռնությունը։
• Բաց աղբյուրներից հասանելի առաջին օգտատերը, որ անդրադարձել է գրառմանս, ընդդիմադիր կեցվածք ունեցող Էլնուր Մաջիդլին է, որ հայերենից ադրբեջաներեն է թարգմանել տեքստիս հետգրությունը՝ ակնարկելով, որ դրանով ես «մեսիջ եմ հղում» (https://www.facebook.com/elnur.mejidli.7/posts/1259995594203602)։
• Այնուհետև նույն գրառումն արտագրվել է ԱԺՃ-ական մեդիառեսուրսի տպավորություն թողնող Kaktus ֆեյսբուքյան էջում՝ ուղեկցվող իմ ու Artemի նկարներով (https://www.facebook.com/…/a.78778993808…/1233852550145013/…)։ Դրանից հետո ժողճակատային ակտիվ օգտատեր Ֆաթիմա Հուսեյնովան արտատպել է նույն տեքստը՝ զայրացած հավելելով՝ «Թո՜ւ, է՛ս էր մեզ պակաս»։
• Բոլոր տեղերում մեկնաբանությունները բացասական են, հնչում են մեղադրանքներ «ապաշնորհ իշխանության» հասցեին, «մեզ հասնում ա» բնույթի ինքնախարազանումներ, ինչպես նաև զայրույթ, որ Արցախից մասնակից է եղել, այն էլ՝ հենց «Արցախ ԹիՎի» անվամբ լրատվամիջոցից։
• Իսկ ահա ոմն Ալի Մահմուդլուի խիստ մտահոգել է իմ կանգնած դիրքը․ 2 հավանության արժանացած նրա մեկնաբանության մեջ (տե՛ս ներքևում) կարդում ենք․ «Բալքի իսկի ես իմ երկրում սենց ինքնավստահ կանգնած չլինեմ հեչ»։
• Հավելեմ, որ երեկ՝ երեկոյի դրությամբ, միջոցառման փաստը հաստատել է նաև Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան՝ մեկնաբանություն տալով ռազմատենչ/հակահայկական հռետորաբանության մշտական չափաբաժին պարունակող virtualaz.org կայքին (https://virtualaz.org/bugun/151812)։