Գլխավոր Լուրեր «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը ներողություն է խնդրում Արարատ Միրզոյանից

«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը ներողություն է խնդրում Արարատ Միրզոյանից

966
0

politik.am-ը գրում է․

Երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ինչպես է իր ծննդյան օրը խաշկերույթ կազմակերպել և 290 հազար դրամի հաշիվ փակել։

Մինչ այդ համացանցում տեղեկություններ էին շրջանառվում ԱԺ նախագահի ծննդյան օրվա խնջույքի մասին։

Այսօր Պանդոկ Երևան ռեստորանների ցանցը իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել՝ ներողություն խնդրելով Արարատ Միրզոյանից արտահոսքի համար։

«Հարգարժա՛ն պարոն Միրզոյան, «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի տնօրինությունն ու աշխատակազմը հայցում է Ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի և նման անհարմարություն պատճառելու համար: Մեր ցանցը Երևանում գործում է 2006 թվականից և վայելում է երևանցիների և քաղաքի հյուրերի սերն ու վստահությունը: Մեր համար մեր աշխատանքում ամենակարևորն ու առաջնայինը յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետությունն է: Ստեղծված իրավիճակում մեր աշխատակիցը թույլ է տվել կոպտագույն սխալ՝ խախտել մասնագիտական էթիկայի սկզբունքները։ Մեր ընկերության ղեկավարությունն անթույլատրելի է համարում նման անտեղի շահարկումները և կրկին անգամ ներողություն խնդրում մեր աշխատակցի անթույլատրելի վարքագծի համար։»։

Նոր տեսանյութ.