Գլխավոր Քաղաքական Ադրբեջանցի «բլոգեր-ուժայինի» հետ կապված միջադեպը մտահոգում է «Իմ քայլին»

Ադրբեջանցի «բլոգեր-ուժայինի» հետ կապված միջադեպը մտահոգում է «Իմ քայլին»

1142
0

News.am-ը գրում է․

Հպարտ եմ, որ կառավարության ղեկավարը պատասխանում է ադրբեջանցի «բլոգերի» հարցերին: Այս մասին նոյեմբերի 25-ին Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ մեկնաբանելով ադրբեջանցի «բլոգեր-ուժայինի» հետ կապված միջադեպը, որը մտել էր Միլանի հայկական եկեղեցի եւ հարցեր ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Միեւնույն ժամանակ, Մակունցը մտահոգություն հայտնեց այն առնչությամբ, որ ադրբեջանցի ուժայինը, որը ներկայացել էր որպես բլոգեր, կարողացել է ազատ մուտք գործել մի վայր, որտեղ գտնվել է վարչապետը:

Նոր տեսանյութ.