Գլխավոր Քաղաքական Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ նավթի եւ գազի մատակարար է. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ նավթի եւ գազի մատակարար է. Նիկոլ Փաշինյան

895
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Facebook-ի իր էջում, որտեղ ներկայացրել է իտալական «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցից մի հատված:

Նա, մասնավորապես, գրել է.

«Հռոմում հարցազրույց տվեցի «Corriere della Sera» թերթին: Հարցազրույցի ամենահետաքրքիր հատվածը հետեւյալ հարցուպատասխանն էր.

Հարց – Ադրբեջանն Իտալիայի համար էներգիայի հիմնական մատակարարներից է: Արդյոք սա խնդի՞ր է մեր երկրի հետ ձեր հարաբերությունների համար:

Պատասխան – Մենք ունենք բավական լավ հարաբերություններ (Իտալիայի հետ) եւ հուսով ենք, որ դրանք էլ ավելի կբարելավենք: Բայց ես կասեի, որ Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ նավթի եւ գազի մատակարար է: Այսօր «էներգիա» բառի իմաստը շատ արագ փոխվում է: Շատ շուտով Իտալիայի եւ բոլոր երկրների համար էներգիայի հիմնական մատակարարը կլինի արեւը: Հետեւաբար, մենք պետք է հաշվի առնենք փաստերն ու ապագան»:

Հռոմում հարցազրույց տվեցի «Corriere della Sera» թերթին: Հարցազրույցի ամենահետաքրքիր հատվածը հետեւյալ հարցուպատասխանն էր….

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Понедельник, 25 ноября 2019 г.