«ԿԳՄՍԵՒՕՖ-ը նախարարը տրանսգենդեռի ընդունում է իր կաբինետում, իսկ իր հետ հանդիպման եկած բողոքող ուսանողներին ոչ միայն չի ընդունում, ոչ միայն չի իջնում հետները զրուցելու թեկուզ մուտքի մոտ, այլեւ մի գումարտակ ոստիկան է բերել տալիս, որպեսզի պաշտպանի իր «սլուժեբնի» մեքենա, կաբինետ ու 1.500.000 դրամ աշխատավարձ ստանալու իրավունքը», իր ֆեյսբուքյան էջում գրել է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։
Ըստ նրա, անկախ հանգամանքից, որ կրթության ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, ինքը կողմ է տեխնիկական բուհերում հայոց լեզվի դասավանդման նոր ձևաչափի ստեղծմանն ու ներդրմանը. «Որն ավելի շատ կլինի բանակցային, պայմանագրային ու մասնագիտական լեզվամտածողության դասընթաց, որը պետք է անցնի լուրջ մասնագիտական քննարկում ու նոր ներդրվի», գրել է Մխիթարյանը, շեշտելով, որ իրեն առավելապես վրդովվեցրել է նախարարի վերաբերմունքը ուսանողների հանդեպ:
https://www.facebook.com/ruben.mkhitaryan/posts/3236485263092783