Գլխավոր Քաղաքական ՀՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

ՀՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

612
0

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրատիսլավայում հանդիպում է ունենում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Սթեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Մինչ այդ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպում էին ունեցել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ։ Այսօր սպասվում է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, իսկ դրա արդյունքներով՝ հնգակողմ հայտարարություն։ Հանդիպումը տեղի է ունենում ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակում։