Գլխավոր Լուրեր Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ նրան պատկանող շինություններում

Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ նրան պատկանող շինություններում

519
0

Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին

ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ նրա անվան հետ կապվող մի քանի շինություններում:

Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից՝ հավելելով, որ կա հարուցված քրեական գործ, որի շրջանակներում կատարվում է խուզարկություն։

SHAMSHYAN.com-ը ավելի վաղ հայտնել էր, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նյութեր են նախապատրաստվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ:

Ռ. Հայրապետյանը միաժամանակ հանդիսանալով «Զարգացման հայկական բանկ»-ի նախագահ և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատեր 2012 թ.-ից մինչև 2018 թ.-ը իր ենթակա աշխատակիցների միջոցով կազմակերպել է հանրապետության մի քանի քաղաքներում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորգման աշխատանքներ:

Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Ռ. Հայրապետյանը դրա շրջանակներում, չկատարելով կամ մասնակի կատարելով պայմանագրերով և նախահաշվարկներով նախատեսված ծավալները ու կազմելով կեղծ, իրականությանը չհամապատասխանող կատարողական ակտեր, յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ: